Սպիտակ տունը նախատեսում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որպես տասնամյակներ տևած պատերազմին վերջ դնելու բանակցությունների հաջորդ քայլ՝ գրում է Politico-ն՝ հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին:               
 

Կորոշվի լավագույն կլարնետահարը

Կորոշվի լավագույն կլարնետահարը
11.12.2013 | 20:33

Դեկտեմբերի 12-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգային դահլիճում տեղի կունենա Աբգար Մուրադյանի անվան երիտասարդ կլարնետահարների 1-ին հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունն ու գալա համերգը։ Մրցույթը կազմակերպել են Երևանի պետական կոնսերվատորիան և Հայ օգնության ֆոնդը։ Առաջին մրցանակակիրը կստանա 200 հազար, երկրորդ մրցանակի արժանացած կլարնետահարը՝ 150 հազար և 3-րդ մրցանակակիրը՝ 100 հազար դրամ պարգև։ Մրցույթին մասնակցել են երաժշտական դպրոցների սաներ, կոնսերվատորիայի ուսանողներ և նվագախմբերի երիտասարդ կլարնետահարներ։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2353

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ